Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. Վիգեն Սարգսյան


12:02 , 16 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից բացահայտված չարաշահումներից հետո հետևություններ են արվել, բանակին մատակարարումներ անող ընկերությունների հետ աշխատանքը դարձել է ավելի բաց ու թափանցիկ: «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով բանակին մատակարարումների գործընթացին, այս մասին երեկ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանը մատնանշել է այն քայլերը, որոնք արվում են այդ գործընթացը կատարելագործելու համար և կարևորել համապատասխան ընթացակարգերի կիրառումը, որոնց արդյունքում գողանալը կամ բանակի հաշվին հարստանալը կդառնա անհնար:

«Մենք շահագրգիռ ենք բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով, բայց բարձր որակով ստանալու հեռանկարով: Մենք շարունակելու ենք այդ քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,- ասել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ