Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, Թուրքիայում իսլամականները, քեմալականներն ու ազգայնականները մեկ են դառնում. Կարո Փայլան


10:50 , 16 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է աղմկահարույց ելույթից հետո իր հասցեին ուղղված քննադատությունների տարափն ու առաջացած իրարանցումը: 

«Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները (նկատի ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը- tert.am), քեմալականներն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ու ազգայնականները («Ազգայնական շարժում» կուսակցություն) Թուրքիայում մեկ են դառնում»,- գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հիշեցրել էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Փայլանը, մասնավորապես, նշել էր, որ երկրին անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրություն, որը կպաշտպանի Թուրքիայի բազմակրոն ու բազմաէթնիկ հասարակության բոլոր շերտերի իրավունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ