Թրամփը հայտարարել է հնարավոր միջուկային գործարքի մասին՝ Մոսկվայի վրայից պատժամիջոցների հանման դիմաց


07:55 , 16 հունվար, 2017

Image result for donald trumpԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի վրայից պատժամիջոցների հանման կարելի է հասնել միջուկային զենքի կրճատման մասին համաձայնագրի դիմաց։ Այս մասին հայտնում է The Times-ը։

«Ռուսաստանի դեմ կան պատժամիջոցներ, եկեք տեսնենք, կարո՞ղ ենք մենք որևէ լավ գործարքն կնքել Ռուսաստանի հետ։ Օրինակ, ես կարծում եմ, կսկսենք նրանից, որ միջուկային զենքը պետք է զգալիորեն կրճատվի»,-ասել է նա։

Թրամփը հարցազրույցի ժամանակ հավելել է, որ ներկայում Ռուսաստանը խիստ տուժում է պատժամիջոցներից, սակայն ինքը կարծում է, որ կարող է ինչ-որ բան ստացվել։

Հունվարի 13-ին Օբաման ևս մեկ տարով երկարացրել էր հակառուսական պատժամիջոցները Ղրիմում և Դոնբասում տիրող իրավիճակի պատճառով։