Բիշքեկի մոտ թուրքական բեռնատար ինքնաթիռ է ընկել. կա առնվազն 16 զոհ


07:20 , 16 հունվար, 2017

Թուրքական Turkish Airlines ավիաընկերության Boeing 744 բեռնատար ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Հոնկոնգից, վթարի է ենթարկվել Բիշքեկի Մանաս միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուն պատրաստվելու պահին։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պետ Մուհամմադ Սվարովը։

Նրա փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել բարդ եղանակային պայմանների պատճառով։ Ինքնաթիռի անկման վայրում երկու տուն է վառվել։ Դրանք գտնվել են հողամասային տարածքում։

Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 4.31-ին։ Ավիավթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, որոնցից 15-ը վերոնշյալ տների բնակիչներ են, մեկը՝ օդաչու։