Աղջիկը փորձել է իր սիրեցյալին բանտից դուրս բերել ճամպրուկի մեջ թաքցրած (photo)


04:47 , 16 հունվար, 2017

25-ամյա Անտուանետա Ռոբլես Սաուդան իր սիրեցյալին այցելության գնաց Վենեսուելայի Անսոատեգի նահանգում գտնվող Պուենտե Այլա բանտ: Բանտից դուրս գալիս հսկիչները նկատեցին, որ նա դժվարությամբ է տեղից շարժում իր հետ բերած ճամպրուկը: Խուզարկության արդյունքում ճամպրուկի մեջ հայտնաբերեցին Իբրաին Խոսե Վարգաս Գարսիային՝ Անտուանենտայի սիրեցյալին: