Պարզվել է ավտոտնակում մահացած հայտնաբերված 3 երիտասարդների ինքնությունը. երիտասարդներից մեկը 4 օր առաջ էր զորացրվել


18:31 , 15 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

Երևանում այսօր առավոտյան Նազարբեկյան 18 հասցեում գտնվող ավտոտնակում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդների ինքնությունը պարզվել է։

Tert.am-ի տեղեկություններով՝ մահացած երիտասարդներից մեկը 23-ամյա Գարիկ Ստեփանյանն  է, ով Ջերմուկ քաղաքում է հաշվառված, մյուս երկուսը հարազատ եղբայրներ են՝ Աշտարակ քաղաքի բնակիչներ 21-ամյա Արտյոմ Սարկիսովն ու 25-ամյա Արթուր Սարկիսովը։  

Եղբայրներից Արտյոմ Սարկիսովը ընդամենը 4 օր առաջ՝ հունվարի 11 –ին էր զորացրվել բանակից, մասնագիտությամբ երաժիշտ էր, նրա ֆեյսբուքյան Էջում հնարավոր է գտնել նաև գրառումներ այդ մասին։ Իսկ մյուս եղբայրը՝ Արթուր Սարկիսովը ամուսնացած էր։

Շարունակությունն՝ այստեղ