Հենրիխ Մխիթարյանը ստացել է Պրեմյեր լիգայի ամսվա լավագուն գոլի մրցանակը


15:19 , 13 հունվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դեմ խաղում ճանաչվել է Պրեմյեր լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագուն գոլ։

Հայաստանի հավաքականի ավագը ստացել է լավագուն գոli մրցանակը, տեղեկացնում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեկտեմբեր ամսվա 3 լավագուն գոլերի հեղինակը եւս Հենրիխ Մխիթարյանն էր։