Բան Կի Մունը երկրորդ տեղն Է զբաղեցրել Հարավային Կորեայի նախագահի թեկնածուների թվում


12:29 , 13 հունվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առայժմ երկրորդ տեղն Է զբաղեցնում Հարավային Կորեայի նախագահական ընտրությունների հնարավոր ֆավորիտների շրջանում:

 Այս մասին, վկայում են այն հարցման արդյունքները, որոնք հունվարի 13-ին հրապարակել Է Gallup Korea-ն: 

Վարկանիշը գլխավորում Է ընդդիմության նախկին առաջնորդներից մեկը՝ Մուն Չժե Ինը՝ 31 տոկոս ձայներով, Բան Կի Մունը նրանից հետ Է մնում 11 տոկոսային կետով:

ՄԱԿ-ի 72-ամյա նախկին գլխավոր քարտուղարն առայժմ պաշտոնական հայտարարություններ չի արել նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, սակայն քանիցս ակնարկել Է դրա հնարավորությունը:  

Նախօրյակին Նյու Յորքից հայրենիք վերադառնալուց հետո նա հայտարարել Է, որ չի ձգձգելու ընտրություններին մասնակցելու կապակցությամբ որոշում ընդունելու հարցում, սակայն նշել Է, որ կողմնորոշվելուց առաջ ցանկանում Է իմանալ համաքաղաքացիների կարծիքը:

Նախքան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելը Բան Կի Մունը 2004-2006 թվականներին զբաղեցրել Էր Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: