Միայն ուժային մեթոդներով իսլամականներին հնարավոր չէ զսպել


12:07 , 13 հունվար, 2017
Похожее изображениеՉեչնիայի Կուրչալոևի շրջանում հունվարի 11-ին սկսված բախումների ընթացքում իրավապահ մարմինների կողմից ոչնչացվել են 4 զինյալ, ընդհարումների ժամանակ սպանվել է 2 չեչեն ոստիկան, ևս մեկ զինյալ դեռևս որոնվում է:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ այս ամենը սկսվել է հունվարի 10-ին, երբ Ցոցի Յուրթ բնակավայրում ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով ոստիկանության կողմից ձերբակալվել էին երիտասարդներ:
Այս պահին տեղեկություններ են տարածվում, որ Չեչնիայի մի քանի բնակավայրերում իրավապահ մարմինների կողմից զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:
Նման բռնի մեթոդները հակառակ էֆեկտն են ունենում, առավել ևս, որ վերոհիշյալ զարգացումներն ու Չեչնիայում առկա իրողությունը չի խոսում հասարակության շրջանում Կադիրովի համընդհանուր համակրանք ունենալու օգտին: Միայն ուժային մեթոդներով իսլամականներին հնարավոր չէ զսպել: