Ադրբեջանցի զինծառայողի դիակի վերաբերյալ հարցերով զբաղվում են ՀՀ պատկան մարմինները. Արծրուն Հովհաննիսյան


21:36 , 12 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զորքերի կողմից  Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկված  դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմում հայտնված հակառակորդի դիակի արտահանձնման կամ չարտահանձնման հարցերով զբաղվում են ՀՀ պատկան մարմինները:
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.«Բանակցություններ կան, հետաքննություն է կատարվում: Դիակի վերաբերյալ հարցերով զբաղվում են ՀՀ համապատասխան մարմինները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: