Մենք ավտոմատ թույլ ենք տալիս, որ աշխարհը Ալիևին համարի անմեղսունակ


16:08 , 12 հունվար, 2017

Картинки по запросу ալիևՔրեական իրավունքում կա մեղսունակ տերմինն ու ըստ դրա՝ որոշվում է մարդուն կարելի է դատապարտել, թե ոչ։

Երբ մենք Ալիևի գործողություններն անվանում ենք հոգեկան հիվանդ մարդու քայլեր, մենք ավտոմատ թույլ ենք տալիս, որ աշխարհը նրան համարի անմեղսունակ։

Հավատացեք, ԼՏՊ-ն ճիշտ է անվանել Ալիևին որպես ռացիոնալ քաղաքական գործիչ, սա հենց այն բնորոշումն է, որով մենք կարող ենք աշխարհին ցույց տալ, որ Ալիևը մտածված է գործում, ու նրա արկածախնդրությունը երկու նպատակ ունի, ընդ որում՝ առաջինով նա իրագործում է երկրորդը։

Երկրորդ նպատակը իշխանության պահպանումն է, ու եթե չլինի մտածված էսկալացիան, աշխարհը չի խոսի Արցախի մասին, իսկ երկրի ներսում կերերան նրա դիրքերն, ու մարդիկ ի վերջո կնկատեն մանաթի կուրսի անկումը։