Ժառանգականները՝ թեկուզ ռաֆինացված, բայց չդիմացան պայքարին, հալչեցին


11:38 , 12 հունվար, 2017
Картинки по запросу ռոբերտ մելքոնյանԳրեթե բոլոր լրատվամիջոցները մունետիկի նման «գուժում» են «Ժառանգություն» կուսակցության վախճանի, մասնատման, տարանջատման, տարալուծման, մուտացիայի մասին:
Երբ ես մի քանի տարի առաջ՝ նրանց հաղթարշավի օրերին, իմ գրառումներում «գուշակեցի» այդ չհասունացած կուսակցության վախճանի մասին, ժառանգականների գենետիկ քոմենթչիների, նվիրյալների, կասկածյալների հարձակմանը ենթարկվեցի, իսկ շատերն ինձ հեռացրին իրենց ընկերների ցանկից…
Չկայացան, գեները փոխանցեցին հիմնադիրներին, սեֆիլյաններին, ծռվեցին, զոմբիացան…
Եթե իրական համախոհներ, նվիրյալներ, գաղափարականներ չեն հավաքված, այլ ատելությամբ լցված սեգմենտ են, խառնամբոխ, ապա ուզում ես պաս պահիր, ծոմ պահիր, աղոթիր, մոմ վառիր, դրոշի տակ կանգնի, վրանում նստի, սափրի բեղերդ, մորուք պահի, ապա ոչինչ չի օգնի…
Ժառանգականները՝ թեկուզ ռաֆինացված, բայց չդիմացան պայքարին, հալչեցին… Որովհետև ռաֆինացվածն ավելի «քաղցր է» և հեշտ լուծվող, հատկապես ամերիկյան գենետիկ հավելումներով…