Ի՞նչ անենք, որ մարդիկ անընդհատ մի բան չպահանջեն, խնդրեն կամ մուրան


14:40 , 7 մարտ, 2013

Ինձ համար այս երկրի ամենամեծ ողբերգությունն այն է, որ երբ քեզ փողոցում անծանոթ մարդ է մոտենում, ինչ էլ խոսի, վերջում պիտի գումար խնդրի... Նույնիսկ եթե առաջին հայացքից մուրացկանի տպավորություն չի թողնում...կամ պարզապես կիսվի իր խնդիրներով, եթե տարիքով մարդ է, հազիվ զրուցակից է գտել... Հավատացեք` սա իսկական ողբերգություն է. այսօր շատ անհարմար դրության մեջ եմ հայտնվել...
Երեկ երեկոյան աշխատանքից գալիս եմ տուն, մի կին ձայն տվեց, շրջվեցի, ասաց.
- Վա՛յ մամա ջան, էս ինչ սիրուն ես...
-Շնորհակալ եմ,- ժպտալով ասացի:
-Տղուս գերեզման, վաղուց սենց սիրուն մարդ չէի տեսել:
Հիմա մտքումս ասում եմ՝ «արագ ասելիքդ ասա»` ահավոր ներվայնանալով «տղուս գերեզման» արտահայտության վրա, բայց համբերատար սպասում եմ, մինչև պատմությունը կպատմի ու վերջում, բնականաբար, գումար կխնդրի. էդպես էլ եղավ, ամեն նախադասությունից հետո «գեղեցկությունս» գովերգելով` խնդրեց, որ ձեռքի թաց անձեռոցիկը գնեմ: Վերջին կոպեկներս տվեցի, անձեռոցիկը չվերցրի, որ ուրիշին վաճառի, ու արագ անցա, գնացի: Ամեն օր հանդիպող դրվագ...
Հիմա այսօր գալիս եմ, հեռվից մի տարիքով կին է ինձ նայելով քայլում. անցա, ձայն տվեց.
-А куда идет такая красивая девочка?
«Девочка»-ի համար ժպտալով շրջվեցի, ասացի՝ «за детьми» :) Ու էլի սպասում եմ, որ պիտի գումար ուզի, կամ միայնակ ծեր կին է, պիտի սկսի պատմել կյանքը.... Ասաց.
- До чего-же вы хороши... Да еще и мама???
Եդեռ ժպտալով սպասում եմ խնդրանքի... Իսկ նա ոչ տարավ, ոչ բերեց, ասաց.
-Желаю прекрасного дня, пусть день будет таким прекрасным, как вы....красавица...да еще и мама ...
Ու ժպտալով գնաց..... ու ես շփոթված կանգնել եմ` չհասկացած, թե ինչ կատարվեց.... Դեռ այսպիսի բաներ լինո՞ւմ են: Մի պահ ինձ այլ երկրում զգացի...կամ հեքիաթում... Մանրուք էր, բայց անչափ հաճելի....
Բա ի՞նչ անենք, որ մարդիկ իրար էսպիսի դրական էմոցիաներ փոխանցեն, ոչ թե անընդհատ մի բան պահանջեն, խնդրեն կամ մուրան....