Կյանքի 10 օրենքներ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը


23:27 , 11 հունվար, 2017

Կյանքում գոյություն ունեն օրենքներ և օրինաչափություններ, որոնք թույլ են տալիս մեզ հասկանալ սեփական գործողությունների իմաստը և հաղթահարել «անհաղթահարելի» դժվարությունները։

BlogNews-ը խորհուրդ է տալիս այս տարվա ընթացքում մտածել այս 10 օրենքների մասին։

1. Նմանության օրենք
Մեր կյանքում չկան պատահական մարդիկ։ Մենք ենթագիտակցորեն դեպի մեզ ենք ձգում այն մարդկանց, ովքեր նման են մեզ։

2. «Գեղամի» օրենք


Եթե Գեղամը խնդիրներ ունի բոլորի հետ, ապա հիմնական խնդիրը հենց Գեղամն է։

3. Ընկճման օրենք

Այն մտքերը և գործողությունները, որոնք մարդիկ պահում են ներսում և այնտեղ ճնշում են, կարող են դուրս պրծնել ամենաանհարմար պահին։ Պետք է ընդունել սեփական ԵՍ-ը, այլ ոչ թե թաքցնել այն։

4. Վճարի օրենք

Վճարել պետք է ամեն ինչի համար, այն է՝ և՛ գործողությունների, և՛ անգործության, իսկ թե ինչը ավելի թանկ կլինի, արդեն Ձեր որոշումն է։ Սակայն հիշեք, որ անհաջողություններից խուսափելով դուք ո՛չ հաջողակ կդառնաք, ո՛չ էլ երջանիկ։

5. Դռների օրենք


Մեր կյանքը բաղկացած է ընտրությունների մի շղթայից։ Ընտրություն միշտ էլ կա։ Սակայն ընտրություն կարող է լինել նաև այն, որ դուք պարզապես չընտրեք։ Պետք է հիշել, որ ոչ միշտ է ստացվում ճիշտ որոշումներ կայացնել։ Ամեն դուռ ընտրելիս մենք բաց ենք թողնում հավասարահավանական բոլոր մնացած դռները։ Սակայն կորուստներից նույնպես կարելի է դասեր քաղել։

6. Ձգողության օրենք

Մարդ ձգում է դեպի իրեն այն երևույթները, որոնք կատարվում են վերջինիս կենտրոնացված գիտակցությունում, այն է՝ նրա մտքերը, նրա վախերը և նրան գրավող երևույթները։ Կյանքը տալիս է մեզ ոչ թե այն, ինչ մենք ուզում ենք, այլ այն, ինչ անգիտակացաբար ակնկալում ենք։

7. Սահմանափակության օրենք

Անհնար է կանխատեսել ամեն ինչ։ Լինում են իրադարձություններ, որոնք կատարվում են մեր կամքին հակառակ, և հնարավոր չէ դրանք կանխատեսել և կանխարգելել։ Դրանց համար դուք պատասխանատու չեք։

8. Տաքսու օրենք


Ինչքան ավելի երկար գնաք տաքսիով, այնքան ավելի թանկ կլինի ուղևորությունը։ Եթե դուք չեք ուղևորության պատվիրատուն, ապա կարող եք հայտնվել կամայական վայրերում։ Եվ ինչքան երկար շարժվեք այդ ճանապարհով, այդքան ավելի երկար և թանկ կլինի ճիշտ ուղուն վերադառնալը։

9. Փոփոխությունների օրենք

Եթե ցանկանում եք, որ Ձեր կյանքում փոփոխություններ լինեն, ապա իրավիճակը հսկողության տակ վերցրեք։ Հնարավոր չէ փոխել կյանքը՝ պասիվ կերպով սպասելով։ Եթե ոչինչ չանեք, ապա փոփոխություններ չեն լինի։

10. Մտածողության օրենք

Մեր արտաքին աշխարհը մեր ներքին մտքերի իրականացումն է։ Պետք չէ անհաջողությունների պատճառը դրսում փնտրել, ամեն ինչ սկսվում է հենց ձեզանից։