Բննախը նախատեսում է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը


18:06 , 11 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին  մասնակցել են  Կովկասի բնության հիմնադրամի / CNF / գերմանական կազմակերպության  Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ:
 Ինչպես հայտնում են նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» բնության հուշարձանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի  ուղղությամբ ճանապարհի և համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի,  ինչպես նաև տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։