Յուրաքանչյուր կին գիտի, որ կատարելությունը սահմաններ չունի:
Եվ իհարկե, յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր կուրծքը միշտ հրաշալի տեսք ունենա:
Կանանց մոտ ամենատարածված խնդիրներից մեկը կրծկալի կողքերից դուրս եկող «միսիկներն են»:
Դրանք խանգարում են, որ ներքնազգեստը ճիշտ նստի և կուրծքը ճիշտ պահի:
Բարեբախտաբար, գոյություն ունեն վարժություններ, որոնք կօգնեն ազատվել այդ խնդրից:
1. Իրանի թեքումներ
Այս վարժությունը լավ ամրացնում է մեջքի, հետույքի և ազդրերի մկանները:
2. Փոփոխվող նավակ
Այս վարժությունը նպատակաուղղված է մեջքի վերին հատվածի և ուսերի համար:
3. Ոտքի և ձեռքի խաչաձև բարձրացում
Եթե դուք ցանկանում եք ամրացնել ձեր իրանը, ապա այս վարժությունը ձեզ համար է: