Վանում պատմական հայկական տները ոչնչացման եզրին են


11:49 , 11 հունվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում հին հայկական տները, որոնք հիմնականում գտնվում են Վանի Բերդի մոտակայքի թաղամասերում, ոչնչացման եզրին են:

Ինչպես նշում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»` Վանի պատմական թաղամասերի տների մեծ մասը թեև ոչնչացվել է ցեղասպանությունից հետո, սակայն դեռևս 20 տարի առաջ այս տարածքում կային կանգուն հայկական տներ, մինչդեռ վերջին երկու տասնամյակում դրանք կրել են ահռելի վնասներ և հայտնվել ոչնչացման եզրին: 

Ցեղասպանությունից հետո կանգուն մնացած այս թաղամասերը կործանման եզրին են հայտնվել տեղական իշխանությունների անտարբերության պատճառով: