Փետրվարի 18-ին լրագրողների աշխատանքին խոչընդոտողը եղել է Գագիկ Բեգլարյանի եղբայրը


11:22 , 7 մարտ, 2013

«Ժողովուրդը» գրում է, որ Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց «Ժամանակի» եւ «Հրապարակի» լրագրողների աշխատանքին հիմնական խոչընդոտողը եղել է ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը։  
Ի սկզբանե լրագրողները չեն ճանաչել Տրանսպորտի ու կապի նախարարի եղբորը, սա ի հայտ է եկել նրա եւ լրագրողների առերեսման քննչական գործողության ժամանակ։ Հիշեցնեմ, որ Հակոբ Բեգլարյանը կոպտորեն խոչընդոտել էր լրագրողների աշխատանքին ու ասել էր. «Գնացեք ստեղից, դավայ»։

Կից նյութն` այստեղ