Սուրիկ Խաչատրյանի ազգականը «տեղյակ չէ», որ նշանակվել է «Երևան ՋԷԿ-ի» տնօրեն


00:36 , 11 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան` Սասուն Խաչատրյանը, «տեղյակ չէ», որ նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն: «Տեղյակ չեմ, միգուցե: Համենայն դեպս ես ինֆորմացված չեմ: Ինձ տեղյակ են պահել, որ կարող է նշանակեն, ես տեղյակ չեմ, նշանակվել եմ, թե չէ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը:
 Նշենք, որ armtimes.com-ի տեղեկությունը հատատել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենը իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին: Սասուն Խաչատրյանը «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության նախկին գլխավոր տնօրենն էր:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: