Լիսկայի հեռանալու հարցը բազմասերիալ ֆիլմի է վերածվում


19:21 , 10 հունվար, 2017
Картинки по запросу Լիսկա

Նոր կառավարության ձևավորումից հետո մեկնարկած կադրային փոթորիկը չշրջանցեց Հայաստանի նորագույն պատմության ամենասկանդալային դեմքերից մեկին՝ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Թվում էր, թե կարձանագրենք Լիսկայի «կապիտուլյացիան» ու կանցնենք առաջ, սակայն չէ: Սկսվեց տեղեկատվություն տարածվել այն մասին, որ նա պահպանելու է իր պոստը որպես ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, ինչը ևս ազդեցության լծակ է:

Դրան հետևեց մարզային կառույցի ղեկավարի փոփոխությունը. կուսակցական այդ պաշտոնում նշանակվեց Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը:

Սուրիկ Խաչատրյանը նույնիսկ հայտարարեց, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու սահմանափակվելու է Աշոտ Արսենյանի թեկնածության պաշտպանությամբ: Մեկ է, աղմուկը նրա շուրջ շարունակվում է, ինչը սպառնում է վերածվել բազմասերիանոց ֆիլմի:
Լիսկան այլևս չկա, չկաաա, անցեք հիմնական խնդիրներին, թե չէ ամեն ինչ ծամոնի է վերածվում: