Առաջին շահագրգիռ մարմինը ՊՆ-ն է, որ քաղաքացին ԶՈւ-ում իրեն զգա ամուր և պաշտպանված. Վիգեն Սարգսյան


17:00 , 10 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացվեցին Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքները: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ այսօր լրանում է իր պաշտոնավարման հարյուր օրը և հատկապես կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության հարցը ԶՈՒ-ում: Նա նաև կարևորեց Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը և նշեց. «Մեր համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքը»:
Նախարարն առանձնացրեց Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատանքը այդ հարցում:
 Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը ներկայացրեց իրականացված աշխատանքները:
 Արման Թաթոյանը նշեց, որ այս միջոցառման ընթացում ներկայացված քայլերը պահանջված են:
«Սա այն ոլորտն է, որտեղ պահանջվում է մասնագիտական սկզբունքներին համապատասխան սրտացավ աշխատանք, ինչի համար ստեղծվեց զինծառայողների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանում»,-ասաց նա և նշեց, որ զինծառայողների առողջական վիճակի, բժշկական փորձաքննության, սոցիալական իրավունքների հետ կապված անհատական բողոքների հիման վրա կարողանում են համակարգային հարցեր վեր հանել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։