Ավագանին չի ցրվի, համերաշխության կոչերը և ամոթանքները կշատանան, ԼՀ-ն կմարգինալացվի


10:38 , 10 հունվար, 2017

Картинки по запросу լուսավոր հայաստանՀետաքրքիր իրավիճակ ա Վանաձորում: Եթե ՀՀԿ-ին հաջողվի ԼՀ-ին ներկայացնել դեստրուկտիվ լույսի ներքո և պարտադրել անընդհատ պաշտպանվել գալիք ընտրություններում, անակնկալ արդյունք կարող է գրանցվել: Ենթադրում եմ, որ սա հասկանալով՝ ԼՀ-ն պահանջում է կառավարությունից ցրել ավագանին: Կառավարությունը անշուշտ նման բան չի անի, քանի որ ներ-ՀՀԿ-ական կոնֆլիկտը դեռ դրան չի հասել, օրհնանքն էլ չի պարտադրում:

Այս ամենը տրամաբանական, ավանդական, անփառունակ արդյունք է այն փաստի, որ Հայաստանում քաղաքական պայքարը անծրագիր է: Ինչքան ուզում է բղավեն, որ աթոռակռիվ չէ, փաստացի հենց աթոռակռիվ է, որովհետև ամեն ելույթում շեշտում են հակառակորդի ով լինելը, ոչ թե իր ծրագրի թերությունները և սեփական ծրագրի առավելությունները: Եթե նույն Լուսավորը, ինչ-որ ծրագրային դրույթ ունենար և նիստերի բոյկոտը դրա իրագործելու պահանջի ձև լիներ, հա՛մ ծրագիրը կիրագործվեր, հա՛մ էլ չտեսնված դիվիդենտ կշահեին: Բաց հարցը ծրագիրը չէ, հարցը պաշտոնն է, թե բա «մեզ ընտրեք ու տեսեք՝ ոնց ենք սա՜ղ դզում... Մենք լավն ենք, իրանք՝ վատը»:

Ավագանին չի ցրվի, համերաշխության կոչերը և ամոթանքները կշատանան, ԼՀ-ն կմարգինալացվի: Վանաձորի հարցը անշուշտ չի լուծվի, բայց ապրիլի 2-ին ահագին ԼՀ-ի ձայն կփոշիանա: