Հարավային Կորեան հրաժարվել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ զորավարժություններից


09:49 , 10 հունվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի սուզանավերի դեմ համատեղ զորավարժությունների մասին ԱՄՆ-ի ու Ճապոնիայի առաջարկը։

Այս մասին հայտնում է ճապոնական «Ասահի» թերթը՝ հղում անելով իրազեկ ճապոնական և հարավկորեական աղբյուրներին։

Զորավարժությունները նախատեսվում էր անցկացնել անվտանգության և պաշտպաության ոլորտում գաղտնի տվյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր Սեուլի և Տոկիոյի միջև նոյեմբերին։ Սակայն, ինչպես նշում է թերթը, հարավկորեական կողմը դեմ է հանդես եկել՝ պատճառաբանելով, որ դեռևս նման զորավարժությունների ժամանակը չէ։

Թերթի աղբուրները ենթադրում են, որ Սեուլը հրաժարվել է զորավարժություններից՝ խուսափելու համար Չինաստանի հետ հարաբերությունների հետագա սրումից, որը մտահոգված է Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային նորագույն THAAD համակարգերի տեղակայման պլանների առնչությամբ։