Թողարկվել են Haute couture սմարթֆոններ՝ Մարտի 8-ի առթիվ


11:37 , 7 մարտ, 2013

 

Իլյա Ջակոմետի ոսկերչական Perla Penna տունը ներկայացրել է Caviar Amore սմարթֆոնների հավաքածուն: Յուրաքանչյուր սարք ձեռքով է պատրաստվում, թողարկվում սահմանափակ թվով և համապատասխան սերտիֆիկատով: 

Նոր հավաքածուն նվիրված է Mարտի 8-ին և նախատեսված է բացառապես կանաց համար: Այն բաղկացած է չորս մոդելներից՝ AmoreRosa, AmoreScarlatto, AmoreMirtillo, AmoreAngelo:

2013թ-ի խորհրդանիշ օձը դարձել է դիզայներական մտքի ոգեշնչում: Հազվագյուտ անակոնդայի կաշին յուրաքանչյուր մոդելի համար ներկվել է իր երանգով:

Սմարթֆոնը, Caviar Amore հավաքածուից, վաճառվում է 4400- 4600 դոլարով: