Երբ հղիության 15-րդ շաբաթում Ջոնի Գաթլինն ուլտրաձայնային հետազոտություն է անցել, բժիշկները յուրատեսակ հեղուկ են հայտնաբերել, բայց կնոջը ոչ ոք չի բացատրել, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:
Առաջին անգամ իր նորածին աղջկան՝ Մեդիսոնին տեսնելով՝ Ջոնին ցնցվել է: Նրա փոքրիկը գոտկատեղից վերև փորձառու բոդիբիլդերի տեսք է ունեցել:
Պարզվել է՝ փոքրիկը տառապում է շատ հազվադեպ հիվանդությամբ՝ բնածին լիպոմատոզի համախատնիշով: Դրա պատճառով աղջկա ձեռքերի մեջ ավշային հեղուկ է կուտակվում:
Հիմա երեխայի ձեռքի գոյացությունը կշռում է մոտ 2,5 կգ, այն երեխայի մեծանալու հետ կաճի:
Բժիշկները դեռևս չգիտեն, թե ինչ է հնարավոր անել:
Ամենասարսափելին այն է, որ որոշ անծանոթներ, տեսնելով Մեդիսոնին, նրա մորն ասում են, որ նա պետք է հղիության արհեստական ընդհատում աներ, բայց կինը չի հանձնվում: