Իմ ելույթից հետո թուրքական իշխանությունների տրամադրությունները փոխվել են․ հայ երեխաներին թույլատրվել է նշել Ամանորը. Կարո Փայլան


00:18 , 10 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատմեց, թե ինչու որոշեց խորհրդարանում հայերենով շնորհավորել Սուրբ Ծնունդը: Նա նշեց, որ գնացել է այդ քայլին՝ ի պատասխան Ստամբուլի որոշ դպրոցներում  հայկական Ամանորը և Սուրբ ծնունդը  նշելու հետ կապված խոչընդոտների:
 «Երբ ես ելույթ ունեցա, Խորհրդարանը լի էր մարդկանցով և իմ ելույթից հետո բոլորը մոտենում էին ինձ և ասում, որ մենք չգիտեինք Կաղանդի (Նոր տարվա), Ծննդյան տոնի մասին»,- պատմեց ստամբուլահայ պատգամավորը:
 Հիշեցնենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում ունեցած իր ելույթն ավարտել էր հայերենով շնորհավորելով Սուրբ Ծնունդը: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս»,- ասել էր պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: