Բնակիչներն ահազանգում են՝ շենքերի բակերը սառցակալած են. «Սանիթեքը» «մատը մատին» չի տալիս (ֆոտո)
22:48 , 9 հունվար, 2017
Armlur.am-ը գրում է.
Խմբագրությունն արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներից այն մասին, որ իրենց բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մայթերին առատ ձյան պատճառով գոյացել են սառցաբեկորներ, որի հետևանքով մարդիկ սայթաքել են՝ ստանալով տարբեր աստիճանի կոտրվածքներ: Ըստ նրանց՝ արդեն մի քանի օր է ինչ բնակիչները չեն նկատել ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ «Սանիթեք»-ի ներկայացուցիչներին մաքրման աշխատանքներ կատարելիս: Այս խնդրի շուրջ ArmLur.am- ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի բոլոր վարչական շրջաններին տրամադրվել են համապատասխան չափի աղի և ավազի խառնուրդներ. «Առաջնահերթությունը դրվել է թեքային հատվածների վրա, քանի որ այնտեղ սահելու հավանականությունն ավելի մեծ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: