Ղարաբաղը ինքնուրույն սուբյեկտ է, զարգացող, անկախ նրանից՝ ճանաչո՞ւմ են այն, թե ոչ. ռուսաստանցի վերլուծաբան


18:54 , 9 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան չէ ու Ադրբեջանի մաս դառնալ չի կարող: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպմանը։
 Սատանովսկին նշեց, որ Նիկոլայ Բորդյուժան կարող էր անձնական դիրքորոշումը հայտնել, բայց շեշտեց, որ դա ամենևին էլ կարևոր չէ, որովհետև Ղարաբաղն այն է, ինչ ներկայումս կա:
 «Միանգամայն հստակ է, որ ԼՂ-ն Ադրբեջան չէ, չի կարող դառնալ: Նախորդ տարվա ապրիլից, երբ Ադրբեջանը փորձեց քայլեր ձեռնարկել հակառակի ուղղությամբ, մենք տեսանք, որ դա անհնար է, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինել չի կարող, եթե անգամ դրան օգնի Թուրքիան: Սա փաստ է, որի հետ կարելի է համակերպվել կամ ոչ»,- ասաց Եվգենի Սատանովսկին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: