Վերաֆինանսավորման տոկոսադրույքի «անկումը»


16:38 , 9 հունվար, 2017

Картинки по запросу ԿԲԻնչպես գիտենք, դրամաշրջանառության գործընթացի վրա ուժեղ ազդեցություն է ունենում վերաֆինանսավորման քաղաքականությունը։ Դիսկոնտային քաղաքականությունը դրամավարկային կարգավորման կարևոր գործիք է, որի հիմնական ուղղությունները մշակվում են տվյալ երկրի ԿԲ-ի կողմից։

Հայաստանում առկա է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ստաբիլ նվազեցում: Վերջին իջեցումը ԿԲ-ի կողմից տեղի էր ունեցել 2016 թ. դեկտեմբերի 27-ին: Ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 6.25%:

Պետք է արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում տոկոսադրույքը իջեցվել է 5 տոկոսով: Ակնկալվում է, որ մոտակա ամիսների ընթացքում գնանկումային միջավայրը կպահպանվի: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է իրականացնել ճկուն քաղաքականություն և առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները: