2016-ին «Զվարթնոցը» հատեց 2 մլն ուղևորահոսքի շեմը


13:56 , 9 հունվար, 2017

Картинки по запросу զվարթնոց օդանավակայանՆախորդ տարում Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ: Տարին յուրահատուկ էր նաև ավիափոխադրումների ոլորտում: 2016 նշանավորվել էր նաև նրանով, որ տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը:

Ավիաընկերության առաջին չվերթը իրականացվեց դեպի Թել ­Ավիվ: Նախքան առաջին չվերթը ավիաընկերությունը հսկայական աշխատանքներ էր կատարել, բայց հասկանալի էր նաև, որ ոչ­ ոք ապահովագրված չէ տարատեսակ խնդիրներից: Չնայած առկա մի քանի աննշան տեխնիկական խնդիրներին` ավիաընկերությունը բարեհաջող իրականացրեց առաջին չվերթը: Վաճառված տոմսերի քանակը առաջին չվերթի համար գնահատվում էր բավարար:

Հետաքրքրական են նաև «Զվարթնոցի» վերաբերյալ 2016-ի ցուցանիշները: Այսպիսով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը 2016-ին հատել է պատմական 2 միլիոնի շեմը: Աճը պայմանավորված է եղել ներգնա հոսքերի ավելացմամբ: