Ռայան Գոսլինգն ու «Լա Լա Լենդ»-ն արժանացել են «Ոսկե գլոբուս»-ի գլխավոր մրցանակներին


10:20 , 9 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում՝ առաջ անցնելով նույն անվանակարգում ներկայացված 4 կինոնկարից:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում ունեցած դերակատարման համար:

«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում հաղթել է Իզաբել Յուպերը («Նա»): Ի դեպ, այս անվանակարգում Յուպերի մրցակիցներն են եղել Նատալի Պորտմանը, Ջեսիկա Չեսթեյնն ու Էմի Ադամսը:
Ինչ վերաբերում է «Լավագույն դերասան» անվանակարգին, ապա այստեղ հաղթող է ճանաչվել Ռայան Գոսլինգը՝ առաջ անցնելով Հյու Գրանտից, Քոլին Ֆարելից, Ռայան Ռեյնոլդսից և Ջոն Հիլից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ