Թուրքիայի խորհրդարանը սկսում է քննարկել Սահմանադրական փոփոխությունների փաթեթը


09:30 , 9 հունվար, 2017
Картинки по запросу թուրքիայի խորհրդարանԱյսօրվանից Թուրքիայի խորհրդարանը սկսում է քննարկել Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական մեխը Թուրքիայի կառավարման համակարգի փոփոխությունն է: Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ այս փոփոխությունը իրենից ենթադրում է ավտորիտար իշխանություն և վերադարձ օսմանյան կայսրություն:
Հնարավոր է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումը մի որոշակի հատվածում ընդհատվի, քանի որ իսկապես կան խորը հակասություն առաջացնող դրույթներ: Ես սպասում եմ նույնիսկ ներքին քաղաքական իրավիճակի սրում՝ ընդհուպ ցույցեր և գործադուլներ: Հատուկ պետք է նշեմ, որ իշխող ԱԶԿ կուսակցությունում այդքան էլ խանդավառությամբ չեն ընդունում այս փոփոխությունները: