Մահացել է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին


08:30 , 9 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

Մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքական գործիչը մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա տեղափոխված է եղել դեկտեմբերի 8-ի ցերեկը սրտի կաթված ստանալուց հետո:

Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականին: Մինչև Իսլամական հեղափոխությունը նա հինգ անգամ ազատազրկվել է հակապետական գործունեության համար, ինչից հետո ընդգրկվել է նախարարների անցումային կաբինետում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ