Երուսաղեմում անհայտ անձը բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին. կա երեք զոհ, 15 վիրավոր


16:30 , 8 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

Երուսաղեմում բեռնատարի ղեկին նստած անհայտ անձը վրաերթի է ենթարկել հետիոտներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով մահացել է առնվազն երեք և տուժել 15 մարդ: Ոստիկանները չեզոքացրել են բեռնատարի վարորդին։
 
Գործակալությունը հայտնում է, որ ոստիկանության ներկայացուցիչը տեղական ռադիոկայանի եթերում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական հարձակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ