Իբրահիմովիչ. Մխիթարյանը և Պոգբան միշտ ցանկանում են հաղթել


12:30 , 8 հունվար, 2017

Ինչ է Իբրան ասել Մխիթարյանի մասինBarometer.am-ը գրում է.

"Մանչեսթեր Յունայթեդի" դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը խոսել է թիմակիցներ Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի մասին, ովքեր հաջորդել են շվեդ հարձակվողին ամսվա լավագույնի պայքարում:

"Կարծում եմ, երբ խաղում ես նման ֆուտբոլիստների հետ, միշտ բարձր մակարդակի վրա ես: Նրանք միշտ ցանկանում են հաղթել, այդ ֆուտբոլիստները հիանալի մտածելակերպ ունեն:

Նրանք խաղից խաղ ավելացնում են: Ուրախ կլինեի, եթե ամեն ամիս նոմինացվեին:
Մենք անդադար աշխատում ենք. յուրաքանչյուր հանդիպում մեր ամբողջ կոլեկտիվի պայքարն է",- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել "Express"-ը: