10 տարի առաջ և հիմա. Արտակ Վարդանյան և Տիգրան Դանիելյան


16:00 , 8 հունվար, 2017

Հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա հետ ևս մեկ հայտնի հայ հաղորդավար է՝ Առաջին ալիքի լրագրող Տիգրան Դանիելյանը:  Ֆոտոկոլաժում տղաներն են՝ տասը տարի առաջ և հիմա: Այսպես է Արտակը մակագրել լուսանկարը.

«Հանդիպում 10 տարի անց: Տենց շատ չենք փոխվել: Փոխվել եւ կատարելագործվել են մոտեցումները մեր գործի ու մարդկանց նկատմամբ: Իհարկե, Աննան հիմա ժուռնալիստիկայով չի զբաղվում, դրա փոխարեն արհեստական ինտելեկտ է ստեղծում (գիտնական է): Ողջույն բոլոր «Մենք ենք»-ի մասնակիցներին: Դեռ այն ժամանակ Հ1-ով այս նախագիծը շատերիս մոտ մեծ ճանապարհ բացեց»: