Պաղեստինցի սահմանապահը Իսրայելի քաղաքացու անձնագրում տղամարդու սեռական օրգան է նկարել ու գրել «Viva Պաղեստին»։
Իսրայելի 25-ամյա քաղաքացին The Independent-ի հետ զրույցում հայտնել է, որ սահմանապահը սկզբում բարեհամբույր է եղել։ Նա դրանից 4 օր հետո է նկատել անձնագրում նկարված սեռական օրգանը։
Իսրայել վերադառնալուց հետո նա պետք է նոր անձնագիր ստանա, որը կարժենա մոտ 200 ֆունտ։
Դեպքը տեղի է ունեցել, երբ Tal Y’aakobi-ն ճանապարհորդելիս է եղել Չիլիից Արգենտինա։