Խնդիրը ոչ թէ սևամորթի հետ է ամուսնացած հայ աղջիկն է, այլ այդպիսի ամուսնության պրոպագանդայի փորձը


19:54 , 5 հունվար, 2017

Կարծում եմ, հիմնական խնդիրը ոչ թէ այն էր, որ սևամորթի հետ է ամուսնացել հայ աղջիկը, այլ այն, որ այդպիսի ամուսնության պրոպագանդայի փորձ եղավ ցանցում։ Ես ինքս ՕԿ եմ, երբ հայ տղամարդն այլազգի աղջկա հետ է ամուսնանում։ Գենոֆոնդը թարմացնել է պետք, ի՞նչ խոսք)))։ Նաև չեմ թաքցնի, որ դիսկոմֆորտ եմ զգում, երբ հակառակն է լինում։ Բայց միայն դիսկոմֆորտ և ոչինչ ավելին։ Ունեմ շատ լավ աղջիկ ընկերներ, որոնք այդպես են արել։ Երբեք որևէ քննադատական խոսք չեմ ասել ու երբեք չեմ ասի։ Եթե, իհարկե, չսկսեն դա պրոպագանդել՝ ասելով, թե «ուզբեկ կա՝ հազար հայ արժի», ֆլան ֆստան։

P.S. Ուզում եմ հասկանալ, թե ինչ կշահի ֆեյսբուքյան հանրությունն այսպիսի քննարկումներից, բայց չեմ կարողանում։

P.P.S. Ընկերներցս մեկնումեկը թող խաբար անի էլի, երբ աղմուկը դադարի)))։