Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն իրականացրած անձանցից մեկը սպանվել է. լրատվամիջոցներ (լուսանկար)


18:29 , 5 հունվար, 2017

Tert.am-ը գրում է․

Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այսօր Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջև որոտացած հզոր պայթյունից հետո ահաբեկիչների և ոստիկանների միջև բախում է սկսվել, ինչի արդյունքում ահաբեկիչներից մեկը սպանվել է:
Առայժմ հայտնի չէ, թե որ ահաբեկչական խմբավորումն է կանգնած այս պայթյունի հետևում:
Թուրքական DHA գործակալության ձեռք բերած տվյալների համաձայն էլ հարձակումն իրականացվել է մարդատար մեքենայի պայթեցման միջոցով:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` պայթյունի հետևանքով կա 3 ծանր վիրավոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ