Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ԱՄՆ-ում ճաշի է հրավիրել ամերիկահայ գործարարներին


13:46 , 5 հունվար, 2017

Lurer.com-ը գրում է․

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հունվարի 4-ին Գլենդեյլի ռեստորաններից մեկում ճաշի էր հրավիրել մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքական գործիչներին:

Ինչպես հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, Արմեն Ամիրյանը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրել Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։

Առաջին նման առաջարկները եղել են հենց տեղում և արդեն քննարկման փուլում են։