Գվարդիոլան կդառնա Բարսելոնայի նախագահը. Կապելո


13:18 , 5 հունվար, 2017

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագայի մասին:

«Կարծում եմ, որ Գվարդիոլան արդեն գիտի իր ապագայի մասին: Գտնում եմ, որ նա կվերադառնա «Բարսելոնա» և կդառնա ակումբի նախագահը: