Անկարայում ԻՊ-ի 8 ահաբեկիչ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով


20:15 , 31 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Անկարայի ոստիկանությունը շաբաթ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ գրոհային է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է Anadolu գործակալությունը:
 Գործակալության տվյալներով՝ իրավապահները կասկածում են, որ գրոհայինները պատրաստվում էին հարձակում գործել Նոր տարվա նախաշեմին:
Հաջող իրականացված գործողության ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ստանալ կազմակերպության փաստաթղթերը: Գործակալությունը չի հստակեցնում, թե որտեղ են ձերբակալվել կասկածյալները և ինչ տեսակի հարձակում էին նրանք պատրաստվում գործել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: