Սեուլում բազմամարդ հանրահավաք է անցկացվում նախագահի հրաժարականի պահանջով


22:33 , 31 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Սեուլում հերթական բազմամարդ հանրահավաքն է անցկացվում՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի շուտափույթ հրաժարականի պահանջով, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Հանրահավաքն անց է կացվում քաղաքի կենտրոնական թաղամասերում:

Պակ Կըն Հեի հրաժարականի պահանջով հանրահավաքները Հարավային Կորեայի մայրաքաղաքում անցնում են արդեն 10-րդ շաբաթն անընդմեջ: Կազմակերպիչների գնահատականով` դրանց ընդհանուր առմամբ մասնակցել է մինչև 10 միլիոն մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ