ԼՂՀ ՄԻՊ-ի պարզաբանումը` Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ
17:30 , 31 դեկտեմբեր, 2016
Armlur.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայտարարության մեջ նաեւ հիշատակվում էր Արցախի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հանգամանքը: Այսպես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Ապրիլյան իրադարձությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմիններին հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր, որոնք իրականացվել են արդեն մահից հետո»: Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալ «կտտանքները, որոնք իրականացվել են արդեն մահից հետո» հակասում են նորմալ տրամաբանությանը եւ բացատրության կարիք ունեն, քանի որ համընդհանուր միջազգային իրավական սահմանմամբ՝ «խոշտանգումներ» կարող են իրականացվել միայն ողջերի նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: