Մոսկվա-Անկարա տանդեմը դուրս մղեց Վաշինգտոնին Սիրիայից


19:15 , 30 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу putin erdoganՎերջին 10 օրերի ընթացքում Պուտինը 14 միայն պաշտոնական հեռախոսազանգ է ունեցել Իսրայելի, Թուրքիայի Սիրիայի և Իրանի ղեկավարների հետ։ Այս պետությունները Սիրիական ճգնաժամի շահագրգիռ կողմերն են։ Իհարկե, անհատական ու չկրկնվող շահերով։ Նույն այս ժամանակահատվածում Պուտինը տասնյակ հանդիպումներ է ունեցել իր ուժային և արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, երկու պայմանագիր վավերացրել Սիրիայում ռազմածովային և ռազմաօդային զորախումբ տեղակայելու վերաբերյալ, նաև հայտարարել Սիրիայում զինադադարի պայմամավորվածության ձեռքբերման մասին։

Այս ամենում ուշագրավը Վաշինգտոնի տոտալ բացակայությունն է աշխարհաքաղաքական այս կարևորագույն և իր համար սկզբունքային գործընթացներից։ Օբաման գնում է՝ փորձելով մաքսիմալ լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թրամփը գալիս է, բայց սիրիական անհասկանալի օրակարգով և դիրքորոշմամբ։ Իդեալական պահ է ՌԴ-Թուրքիա տանդեմի համար։ Ժամանակն ու իրավիճակը իդեալական են ընտրված, տանդեմը դեռ ժամանակ ունի մինչ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումն ու թեմայի մեջ մտնելը։