ՀՀ-ն նոր արևային էլեկտրակայաններ կունենա


17:09 , 30 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу արևային էլեկտրակայանՆերկայումս աշխարհի տարբեր երկրներում նախագծեր են մշակվում արևային էներգիան արդյունավետորեն օգտագործելու և էլէներգիա ստանալու համար: Արևային էներգիայից օգտվելու մեծ հնարավորություններ ունի նաև Հայաստանը: ԱՄՆ-ի վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան այն եզրակացությանն է եկել, որ Հայաստանում արեգակնային էներգիան զարգացնելու հնարավորությունը բավականին դրական է և նվազագույնը կազմում է 5 Մվտ/1600 կվտ: Արեգակնային էներգիան զարգացնելու համար առավել նպաստավոր տարածաշրջաններն են Գեղարքունիքը, Գորիսը, Սիսիանը և Պուշկինոն:

Հաշվի առնելով ՀՀ-ի համար ոլորտի զարգացման կարևորությունը` Կառավարությունը հավանության է արժանացրել արևային էլեկտրակայանների շինարարության ներդրումային ծրագիրը, որի համաձայն՝ Հայաստանում 129 մլն դոլար արժողությամբ 6 արևային էլեկտրակայան կկառուցվի։ 110 ՄՎտ հզորությամբ կայաններ պետք է կառուցվեն Թալինում, Գագարինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում և Մերձավանում։ Ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստությունն իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ֆոնդը ՀԲ-ի 2 մլն դոլար դրամաշնորհային միջոցներով։