Այսօր Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել են, որ կարող են Իրանը քարտեզից ջնջել և փոխարենը 5 պետություն ստեղծել


14:41 , 30 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу ադրբեջանԸստ արբեջանական լրատվամիջոցների` ԱՀ խորհրդարանի այսօրվա նիստում բարձրացվել է ԻԻՀ պաշտոնյաների կողմից Ադրբեջանին սպառնալու հարցը, որի պատճառը Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերություններն են: Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, ելույթ ունենալով, նշել է, որ Իսրայելի վարչապետի` Բաքու այցին հաջորդած իրանական «ագրեսիան» հանդեպ Ադրբեջանի չպետք է անպատասխան թողնել: Պատգամավորը, պատասխանելով ԻԻՀ պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ Իրանը չի կարող հանդուրժել Ադրբեջանի` Իսրայելի հետ մերձենալը, ասել է. «Եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, քարտեզից կջնջենք, փոխարենը 5 պետություն կստեղծենք»:

Իրանն այս հայտարարությունն անպատասխան չի թողնելու, և հավանաբար պատասխանը չի լինելու հայտարարությամբ, այլ լինելու է հստակ գործողությամբ: Իրանի հետ սպառնալիքների լեզվով նույնիսկ Ամերիկան չկարողացավ խոսել, ուր մնաց, թե Ադրբեջանը կարողանա: