«Դե Տժժա» ֆիլմը հունվարի 5-ից Գլենդելի MGN FIVE STAR կինոթատրոնում


22:00 , 29 դեկտեմբեր, 2016
«Դե Տժժա» ֆիլմը Ամանորի անակնկալ կմատուցի Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներին: Հունվարի 5-ից Հայաստանում սիրված սաստիկ կատակերգությունը կսկսի ցուցադրվել նաև Գլենդելի MGN FIVE STAR կինոթատրոնում:
PersonaJe Films ընկերությունը վստահ է, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները նույնպես լիաթոք կծիծաղեն «Դե Տժժա» սաստիկ կատակերգության ցուցադրություններին: Չէ՞ որ Հայաստանում դիտողների ծիծաղն ապահովագրված է:
Կատակերգությունը պատմում է անհաջողակ մատուցողի և սկսնակ հանցագործի արկածների մասին: Միասին նրանք պետք է գտնեն պահված գանձերը և հաղթահարեն անսպասելիորեն հայտնվող փորձությունները: