Զբոսաշրջությունը նոր թափ է հավաքում


13:00 , 30 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу զբոսաշրջությունՀայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, սակայն ոլորտի զարգացման տեմպերը բավարար չեն Հայաստանի պես երկրի համար, որն ունի մեծ տուրիստական պոտենցիալ: Ուստի զբոսաշրջության տեմպերին նոր զարկ տալու համար պետք է համապատասխան պետական քաղաքականություն:

Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Հայաստանում զբոսաշրջությունը դառնա միջազգային առաջատար չափանիշներին համապատասխանող ծառա-յությունների ամբողջություն, օտարերկրա զբոսաշրջիկի համար լինի գրավիչ և հանգստի կազմակերպման հարմարավետ այլընտրանք: Անցնող տարվա ընթացքում ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ Հայաստանում կազմակերպվել է ՄԱԿ ԶՀԿ Աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը։

Նստաշրջանին մասնակցել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին և բազմաթիվ այլ միջազգային հեղինակությամբ պաշտոնյաներ: Հանդիպումներ են կայացել Brussels Airlines-ի ավիաընկերության ներկայացուցիչների, FlyDubai Արաբական Միացյալ Էմիրությունների ուղևորատար ավիաընկերության, Պոբեդա ավիաընկերության հետ համատեղ խթանման ծրագրեր և մեդիա լրագրողների այցեր կազմակերպելու համար: Համաշխարհային շուկային Հայաստան հասանելիության բարձրացման նպատակով դյուրացվել է Չինաստանի քաղաքացիների համար դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացը։

Զբոսաշրջության ծառայությունների որակը բարձրացնելուն միտված ծրագրերը շարունակական են: 2017 թվականի ընթացքում կավելացվի աջակցությունը զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին։ Կմշակվի զարգացման ծրագիր՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը։ Կմշակվի ծրագիր՝ առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու համար։