Դիվերսիոն խմբերի ներխուժման հետ կապված բազում հարցեր են առաջանում


11:45 , 30 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу դիվերսիաԴիվերսիոն խմբերի ներխուժման հետ կապված բազում հարցեր են առաջանում, որոնց պատասխանները պիտի տրվեն անհապաղ… Եթե թշնամու դիվերսիոն խմբերը, այս էլ որերորդ անգամն է, կարողանում են այնքան մոտենալ մեր պաշտպանական դիրքերին, որ մարտական գործողությունները ծավալվում են մեր խրամատներում կամ նրանց մատույցներում, ապա սահմանների պաշտպանության հարցում, կարծում եմ, մենք լուրջ թերացումներ ունենք:

Սահմանապահ ուղեկալը, խրամատը, պաշտպանական վերջին բնագիծն են և երեք ամիս ծառայած զինվորի հնարամտության, նրա հերոսության, վերջապես նրա կյանքի գնով կանգնեցված կամ հետ շպրտված թշնամին ոչ թե մեծախոսության, սնապարծության ու պոռոտաբանության առարկա պիտի հանդիսանա, ինչպես որ այսօր է, այլ պիտի ահազանգի երկրի բարձրագույն հրամանատարության անբանության, պաշտպանական համակարգի, բանակի կազմակերպման անմխիթար վիճակի մասին: